Մինչ տարբեր իշխանավորներ շտապում են շնորհավորանքներ հղել օրվա առթիվ, Նիկոլը կրկին հասցրել է  իր թրքապաշտությամբ աչքի ընկնել. «Հերացի» դպրոցում, ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ Էն ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար:  «Եվ մենք որպես պետություն, որպես ժողովուրդ, պետք է պատասխանենք մի պարզ հարցի, ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը»,-ասել է Նիկոլն ու հռետորական հարց բարձրացրել թե բա՝ Հայաստանի Հանրապետությունը նրա համա՞ր է, որ մենք ավելի մեծ հայրենիք, մեծ պետություն ունենանք, թե՞ Հայաստանի Հանրապետությունը նրա համար է, որ սեփական քաղաքացիների բարեկեցությունն ապահովենք՝ այն տրամաբանությամբ, որ այդ բարեկեցության մեջ է մտնում նաև անվտանգությունը, արդարությունը, օրինականությունը: 

Իսկ «օրինական» Նիկոլը կարդացե՞լ է ադրբեջանական դասագրքերը: Նկատենք, որ ի տարբերություն ՔՊ-ի, Իլհամը բացարձակ այլ մտածելակերպ ունի, որով փորձում է վարակել նաև սեփական մատաղ սերնդին: Ադրբեջանի պատմության դասագրքերում ողջ տարածաշրջանն է Ադրբեջան, Իրանն էլ, Վրաստանն էլ, ՌԴ-ի մի մասն էլ, իսկ դե մեր մասին առհասարակ չենք էլ խոսում: Ոմանք կարող են ազերիներին համարել շիզոֆրենիկ, մյուսները՝ ֆաշիստ, երրորդները՝ ռոմանտիկ, սակայն փաստն այն է, որ Իլհամի քաղաքականությունը տալիս ու տալու է իր պտուղները. նրանց պատկեարցուներում Ադրբեջանը ծովից ծով է՝ ավելի քան 140000 քկմ-անոց մի հսկա տերություն, և սա՝ այն դեպքում, երբ 90-ականներին Իլամի պապան հավաքում էր իր գիտնականներին ու հարցնում՝ վերջապես  ի՞նչ է ասել ադրբեջանցի, ո՞վ են իրենք իրականում:

Ի՞նչ է անում Իլհամի երևանյան թուլատը: Անում է այն, ինչ որ կաներ Մեհրիբանը, եթե Հայաստանում իշխանություն ունենար. հանում է հայի միջից գենետիկ հիշողությունը, ջնջում բազմահազարամյա պատմությունը,   այն վերաշարադրում  Էրդողանի ճաշակին համապատասխան, որ հանկարծ կասկածի տակ չհայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմի տարածքային ամբողջականությունը, ու Հայաստանը մանրից դառնա  Արևմտյան Ադրբեջան:

Հիմա ո՞վ ապագա ունի, Նիկոլի թարթափն ընկած Հայաստա՞նը, թե՞ օգտակար ցնդաբանություններով սնվող ադրբեջանական ցեղախումբը: Կռահե՛ք 8 անգամից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել